«Չենք վճարելու»․ Հանրային անվստահություն և հակաժողովրավարական կառավարում Երևանում․ ՈՒՂԻՂ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱպրիլի 8-ին, ժամը 12։00-ին, Մեդիա կենտրոնում տեղի կունենա մամուլի ասուլիս՝ ««Չենք վճարելու» նախաձեռնությունը՝ Երևանում հակաժողովրդական կառավարման միտումների և հանրային անվստահության մասին» թեմայով։ Բանախոսներ՝ Յուրի Ավագյան` «Չենք վճարելու» նախաձեռնության ներկայացուցիչ Յուրի Մովսեսյան՝ «Չենք վճարելու» նախաձեռնության ներկայացուցիչ Հայկ Աբրահամյան՝ «Չենք վճարելու» նախաձեռնության ներկայացուցիչ 2025 թվականի հունվարից մինչ մարտի 20-ը «Չենք վճարելու» քաղաքացիական նախաձեռնությունն իրականացրել է հանրային գործողություններ՝ ընդդեմ հասարակական տրանսպորտի սակագների անհիմն բարձրացման։ Այս պայքարի ընթացքում նախաձեռնությունն արձանագրել է Երևան քաղաքում հակաժողովրդավարական, ավտորիտար կառավարման միտումներ, քաղաքային իշխանությունների նկատմամբ հանրային վստահության ցածր մակարդակ, որոշումների կայացմանը քաղաքացիական մասնակցության հանրային պահանջ։ Այդ փորձառությունը հիմք է դարձել նախաձեռնության գործունեության ընդլայնման և նոր ուղղությունների ձևավորման համար։ Ասուլիսի ընթացքում նախաձեռնությունը կներկայացնի իր բացահայտումները, վերլուծությունները և եզրակացությունները քաղաքի գործելակերպի վերաբերյալ՝ որպես հակաժողովրդավարական կառավարման դրսևորում։ Կուրվագծվեն նաև նոր նախաձեռնության՝ «Երևան 782»-ի նպատակները, ուղղությունները, առաջիկա քայլերը՝ ուղղված երևանցիների իրավունքների և շահերի պաշտպանությանը։