
ԵՄ պաշտպանության նախարարները հանդես են եկել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման օգտին
Աջակցիր «Ա1+»-ինԵՄ պաշտպանության նախարարները հանդես են եկել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման օգտին։
Այդ մասին հայտարարել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դեկոտինին։ «Ինչ վերաբերում է Կովկասին՝ նախարարներն ընդգծել են, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը՝ հիմնված երկու պետությունների տարածքային ամբողջականության և ինքնիշխանության վրա, թույլ կտար Հարավային Կովկասին դառնալ խաղաղության, ինտեգրման և համագործակցության տարածք»,- նշել է դեսպանը X-ի իր էջում։
➡️ Ինչ վերաբերում է Կովկասին՝ նախարարներն ընդգծել են, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը՝ հիմնված երկու պետությունների տարածքային ամբողջականության և ինքնիշխանության վրա, թույլ կտար Հարավային Կովկասին դառնալ խաղաղության, ինտեգրման և համագործակցության… pic.twitter.com/TI681Sk6IC
— Olivier Decottignies (@O_Decottignies) April 4, 2025