Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանը լուրջ հայտ ներկայացրեց

Սպորտ
808fd730b88b045f2a6cd59c0586f3b3

Չինաստանում շարունակվող շախմատի աշխարհի թիմային առաջնությունում Հայաստանի հավաքականին չեմպիոնի կոչումից բաժանում է ընդամենը 2 միավոր:

Այսօր կայացած 7-րդ տուրում մեր ընտրանին 2,5:1,5 հաշվով պարտության մատնեց Հունգարիայի ուժեղ հավաքականին: Հայաստանը 14 հնարավորից վաստակեց 12 միավոր եւ

ամրապնդեց իր դիրքերը առաջին հորիզոնականում: Երկրորդ տեղը բաժանող Չինաստանի եւ Ուկրաինայի ընտրանիները մեր թիմին զիջում են 3 միավորով:

Վաղը նախատեսված 8-րդ տուրում Հայաստանի հավաքականը ուժերը կչափի Ադրբեջանի ընտրանու հետ, որն այս տուրում պարտվեց ԱՄՆ-ի թիմին`1,5:2,5: Հաղթանակի դեպքում մեր շախմատիստները ժամանակից շուտ կնվաճեն աշխարհի չեմպիոնի կոչումը, իսկ մյուսդեպքերում առաջին տեղի հարցը կլուծվի վերջին տուրի Ուկրաինա - Հայաստան խաղում: