Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Կայացավ լեգենդար մարզուհի Զինաիդա Սիմոնյանի անվան ամենամյա դարձած հուշամրցաշարը

Ապրիլի 4-ից 6-ը «Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոց»-ում կայացավ լեգենդար մարզուհի Զինաիդա Սիմոնյանի անվան ամենամյա դարձած հուշամրցաշարը։
 
Զինաիդա Սիմոնյանը եղել է աշխարհի քառակի, Եվրոպայի 16-ակի և ԽՍՀՄ բազմակի չեմպիոն։ Նրա անվան հետ են կապվել 50-ից ավելի ռեկորդներ։Զինաիդա Սիմոնյանի անունը կրող հուշամրցաշարը անցկացվում է արդեն 14-րդ անգամ ՀՀՖ նախագահ Արթուր Հովհաննիսյանի նախաձեռնությամբ։
 
Պարգևատրման արարողությանը ներկա էին․
• ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի համակարգող, փորձագետ Վահան Ավետիսյանը։
• Հրաձգության ֆեդերացիայի բարեկամ և սպորտի վաստակավոր լրագրող Ռուդիկ Բարսեղյանը։
 
Մրցմանը մասնակցեցին հետևյալ կազմակերպությունների սաները․
✔️ Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոց
✔️ Գյումրու հրաձգության մարզադպրոց
✔️ Վանաձորի թիմ
 
Ստորև ներկայացված են  մրցման արդյունքները .
 
• Օդամղիչ հրացան, 10մ, 60կրակոց, տղաներ
1-ին տեղ՝ Արտյոմ Գրիգորյան / 249,6 միավոր /անձնական մարզիչ՝ Անդրանիկ Այվազյան/
2-րդ՝ Հրաչ Բաբայան / 246,3 միավոր /
3-րդ՝ Միհրան Գաբրիելյան / 224,9 միավոր /
 
• Օդամղիչ հրացան, 10մ, 60կրակոց, աղջիկներ
1-ին տեղ՝ Աննա Գալստյան / 243,0 միավոր /անձնական մարզիչ՝ Մանվել Թորոսյան/
2-րդ՝ Էլմիրա Սարուխանյան / 240,9 միավոր /
3-րդ՝ Լիլյա Մարտիրոսյան / 220,7 միավոր /
 
• Օդամղիչ ատրճանակ, 10մ, 60կրակոց, տղաներ
1-ին տեղ՝ Բենիկ Խլղաթյան / 236,0 միավոր /անձնական մարզիչ՝ Արմեն Սիմոնյան/
2-րդ՝ Գևորգ Մելքոնյան / 233,0 միավոր /
3-րդ՝ Զավեն Իգիթյան / 214,1 միավոր /
 
• Օդամղիչ ատրճանակ, 10մ, 60կրակոց, աղջիկներ
1-ին տեղ՝ Էլմիրա Կարապետյան / 240,3 միավոր /անձնական մարզիչ՝ Սեյրան Նիկողոսյան/
2-րդ՝ Աննա Պողոսյան / 228,5 միավոր /
3-րդ՝ Էդիտա Մանուչարյան / 208,7 միավոր /
 
• Վազող թիրախ, 10մ, նորմալ վազք, 30+30 կրակոց, տղաներ
1-ին տեղ՝ Հովհաննես Մարգարյան / 6:4 /անձնական մարզիչ՝ Էդվարդ Ղարիբյան /
2-րդ՝ Գոռ Խաչատրյան / 4:6 /
3-րդ՝ Հայկ Մինասյան / 6:4 /
 
• Վազող թիրախ, 10մ, նորմալ վազք, 30+30 կրակոց, աղջիկներ
1-ին տեղ՝ Գոհար Հարությունյան / 6:4 /անձնական մարզիչ՝ Էդգար Բաղդասարյան/
2-րդ՝ Լիլիթ Մկրտչյան / 4:6 /
3-րդ՝ Անահիտ Սարգսյան / 6:2 /
 
• Վազող թիրախ, 10մ, խառը վազք, 20+20 կրակոց, տղաներ
1-ին տեղ՝ Հովհաննես Մարգարյան / 389 միավոր / անձնական մարզիչ՝ Էդվարդ Ղարիբյան /
2-րդ՝ Գոռ Խաչատրյան / 383 միավոր /
3-րդ՝ Հայկ Մինասյան / 376 միավոր /
 
• Վազող թիրախ, 10մ, խառը  վազք, 20+20 կրակոց, աղջիկներ
1-ին տեղ՝ Գոհար Հարությունյան / 372 միավոր /անձնական մարզիչ՝ Էդգար Բաղդասարյան/
2-րդ՝ Արուսյակ Գրիգորյան / 370 միավոր / 
3-րդ՝ Լիլիթ Մկրտչյան / 370 միավոր /