Բացել լրահոսը Փակել լրահոսը
040425386cd5355cd94564b5d14ea2bcfea810
A A
Հասարակություն

Պարույր Հովհաննիսյանը նշանակվելու է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ

Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն աշխատանքից ազատվել է՝ այլ պաշտոնի անցնելու նպատակով:

«Արմենպրես»-ի տեղեկություններով՝ Պարույր Հովհաննիսյանը նշանակվելու է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ:

Նշենք, որ ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչն այս պահին Մհեր Մարգարյանն է: Նա նշանակվել է 2018 թվականի օգոստոսի 13-ին:

 Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ վարչապետի հրամանով Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ազատվել է պաշտոնից: