Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

ՀՀ ԱԳ նախարարի այցը քաղաքական բռնաճնշումների և տոտալիտարիզմի զոհերի թանգարան և հուշահամալիր «ԱԼԺԻՐ» (տեսանյութ)

Ղազախստան պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այցելել է քաղաքական բռնաճնշումների և տոտալիտարիզմի զոհերի թանգարան և հուշահամալիր «ԱԼԺԻՐ» («Հայրենիքի դավաճանների կանանց Ակմոլինսկի ճամբար»): Նախարար Միրզոյանը ծանոթացել է թանգարան-հուշահամալիրի նշումներին, որոնք ներկայացնում են 1930-1950 թթ. ԽՍՀՄ բռնաճնշումների արդյունքում Ղազախստանի Ակմոլ գյուղ (նախկինում՝ Մալինովկա) աքսորված կանանց պատմությունն ու դեպքերը։ Ըստ թանգարանի տվյալների՝ նրանց շրջանում եղել են նաև շուրջ 80 հայ կանայք։ Նախարար Միրզոյանը ծաղիկներ է զետեղել հուշահամալիրի տարածքում տեղադրված՝ հայ կանանց հիշատակին նվիրված հուշակոթողին և խաչքարին։