A
A
Մարտուն Գրիգորյանի հայրն ու որդին ազատ արձակվեցին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԴատարանը քիչ առաջ ձերբակալությունից ազատ արձակեց Գյումրիի ավագանու ընտրությունների «Մեր քաղաքը» դաշինքի ավագանու թեկնածու՝ Կարեն Գրիգորյանին և նրա պապին՝ Կամո Գրիգորյանին:
Նրանք ընդդիմադիր թեկնածու Մարտուն Գրիգորյանի որդին ու հայրն են: Իրավապահները նրանց մեղադրում են ընտրական հանցագործության համար, երեկ էին ձերբակալել, հարցաքննել:
Հակակոռուպցիոն կոմիտեն դատարանից պահանջում էր նրանց, ինչպես նաև մյուս ընդդիմադիր ուժի՝ «Մայր Հայաստանի» թիմակիցների նկատմամբ կիրառել վարչական հսկողություն:
Այժմ ութ հոգի է մեղադրվում ընտրական հանցագործության համար: Գործը քննող Հակակոռուպցիոն կոմիտեն 8-ից երկուսին թողել է ազատության մեջ՝ չբացակայելու ստորագրության դիմաց, մյուսների նկատմամբ վարչական հսկողություն սահմանելու համար դիմել դատարան: