Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Կեղծ դոլարներով ոսկեղեն էին գնել Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տեսանյութ)

Կեղծ դոլարներով ոսկեղեն էին գնել. Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը

 

Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնում մարտի 18-ին ստացվել էր տեղեկություն, որ Երևանի Նոր Նորքի զանգվածի բնակիչ 30-ամյա տղամարդն ու նրա կինը մարտի 5-ին Էջմիածնի Նար-Դոսի փողոցի ոսկու առևտրի սրահում մի անհատ ձեռնարկատեր 58-ամյա կնոջից գնել են ոսկյա զարդեր` վճարելով 600 դոլարի կեղծ թղթադրամներ: Ընդունվեց հաղորդում, նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում ձեռնարկված միջոցառումների արդյունքում հաջողվեց պարզել, որ նույն օրը, նույն սրահում ամուսինները ոսկեղեն են գնել նաև անհատ ձեռնարկատեր մեկ այլ` 70-ամյա կնոջից` կրկին վճարելով 600 դոլարի կեղծ թղթադրամներ: Տուժած ձեռնարկատերերը ներկայացրել են կեղծ թղթադրամները: Հետագա միջոցառումների շնորհիվ մարտի 20-ին ամուսինները հայտնաբերվել և ներկայացվել են Վաղարշապատի քննչական բաժին: Նախաձեռնվել է քրեական վարույթ Քրեական օրենսգրքի 267-րդ հոդվածի հատկանիշներով: Վաղարշապատի համայնքային ոստիկանների միջոցառումներն ու քննչական գործողությունները շարունակվում են