Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Ոստիկանական խոշտանգումներ Լոռիում. երիտասարդին ծեծի են ենթարկել խոստովանություն կորզելու համա՞ր (տեսանյութ)

Մարտի 25-ին, ժամը 14:30-ին, Մեդիա կենտրոնում տեղի կունենա քննարկում՝ «Ոստիկանական խոշտանգումներ Լոռիում. երիտասարդին ծեծի են ենթարկել խոստովանություն կորզելու համա՞ր» թեմայով։ 🎤 Բանախոսներ ✅ Շիրազ Գրիգորյան՝ ՀՀ քննչական կոմիտեի Խոշտանգումների և պաշտոնատար անձանց կողմից բռնություն գործադրելով լիազորությունները չարաշահելու կամ անցնելու հանցագործությունների քննության վարչության պետ ✅ Սեդա Ստեփանյան՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Քրեական արդարադատության ոլորտում իրավունքների պաշտպանության վարչության պետի տեղակալ ✅ Արթուր Սաքունց՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան 🔴 Արցախցի 29-ամյա Տիգրան Ուլուբաբյանը մեղադրում է ոստիկանության աշխատողներին իրեն խոշտանգելու համար: Նա պնդում է, որ իր ազգականի տան վրա ավազակային հարձակումից հետո ոստիկաններն իրեն են կասկածել, կանչել զրույցի, գիշերը պահել իրենց մոտ ու վարչության պետի գլխավորությամբ դաժան ծեծի են ենթարկել, նվաստացրել, հայհոյել: 📢 Արդեն մի քանի օր է, ինչ Տիգրանն ու տասնյակ այլ քաղաքացիներ հավաքվել են ՀՀ քննչական կոմիտեի շենքի դիմաց՝ պահանջելով անհապաղ ձերբակալել վեց ոստիկանների, քանի դեռ նրանք չեն ոչնչացրել բոլոր ապացույցները: ⚖️ Դեպքի առթիվ Քննչական կոմիտեում հարուցվել է քրեական վարույթ ՝ խոշտանգման հոդվածով: Գործը տեղափոխվել է Երևանի քննչական վարչություն: