Բացել լրահոսը Փակել լրահոսը
Screenshot 2025-03-24 181259
A A
Պաշտոնական

Ննջասենյակից գողացել էին ոսկյա 14 զարդ ու 117 հազար դրամ (տեսանյութ)

Բնակարանային գողության վերաբերյալ հաղորդումը Քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունում ստացվել էր դեռևս մարտի 4-ին: Լճաշեն գյուղի բնակիչը հայտնել էր, որ այդ օրը, ժամը 8.30-ից մինչև 13.30-ը, երբ իրենք բացակայել են բնակարանից, տեխնիկական միջոց կիրառելով բացել են հետնամասի եվրապատուհանը և ննջասենյակից գողացել ոսկյա 14 զարդ ու 117 հազար դրամ:

Սևանի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ: Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում քրեական ոստիկանները ստացան հավաստի տեղեկություն, որ բնակարանային գողությունը կատարել է Երևանում հաշվառված, բայց հենց Լճաշեն գյուղում բնակվող 28-ամյա մի երիտասարդ:

Պարզվեց նաև, որ նա ոսկյա զարդերն իրացրել է Կոտայքի մարզի Առինջ գյուղի վարչական տարածքում գտնվող առևտրի կենտրոնի տաղավարներից մեկում: Մարտի 13-ին երիտասարդը ներկայացվել է Քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչություն, որտեղ խոստովանել է արարքը: Նույն օրը դատարանի որոշմամբ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը: