Բացել լրահոսը Փակել լրահոսը
քաղաքապետարան
A A
Պաշտոնական

Երթևեկության կազմակերպման փոփոխություն Վազգեն Սարգսյան փողոցում

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. մարտի 23-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Վազգեն Սարգսյան փողոցում: Մասնավորապես՝ Վազգեն Սարգսյան – Խորենացի փողոցների խաչմերուկից Վազգեն Սարգսյան – Դեղատան փողոց խաչմերուկ ուղղությամբ կարգելվի մեքենաների կանգառը:

Միաժամանակ նշված ճանապարհահատվածում կտեղադրվեն համապատասխան ճանապարհային նշաններ, հայտնում են Երևանի քաղաքապետարանից։