Բացել լրահոսը Փակել լրահոսը
485165235_1053422373481926_7245513442973173241_n
A A
Պաշտոնական

Հայաստանը վարում է հավասարակշռված և ապագային միտված արտաքին քաղաքականություն․ Արարատ Միրզոյան

Եզրափակելով Բրազիլի ԱԳ նախարար Մաուրո Վիեյրայի հետ քննարկումները՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նշել է.
 
 «Հայաստանը վարում է հավասարակշռված և ապագային միտված արտաքին քաղաքականություն, որը նպատակ ունի պահպանել կայունությունը, ընդլայնել տնտեսական հնարավորությունները և ամրապնդել մեր հանձնառությունը ժողովրդավարական արժեքներին։ Բրազիլի հետ մեր գործընկերությունը ցույց է տալիս միջազգային համագործակցության ներուժը, որը հիմնված է փոխադարձ հարգանքի և ընդհանուր շահերի վրա:
 
Մեր ճանապարհին մենք հավատարիմ ենք մնում Բրազիլի և այլ գլոբալ գործընկերների հետ մեր երկկողմ կապերի խորացմանը, մեր տարածաշրջանում խաղաղության ամրապնդմանը և ավելի արդար և անկողմնակալ միջազգային կարգի հաստատմանը:
 
Ես ևս մեկ անգամ իմ անկեղծ շնորհակալությունն եմ հայտնում նախարար Վիեյրային և Բրազիլի կառավարությանն աջակցության և ներգրավվածության համար։ Մենք անհամբեր սպասում ենք բեղմնավոր համագործակցության և բարեկամության բազմաթիվ տարիների»։