A
A
Հիմնվելու է շուրջ 30 հա մակերեսով զբոսայգի (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԵրևանի քաղաքապետարանը ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս ակտիվորեն շարունակելու է իրականացնել մայրաքաղաքում կանաչ ֆոնդի հարստացման աշխատանքներ: 🔷 Դրանք ընդգրկելու են Երևանի բոլոր վարչական շրջանները: Մասնավորապես Նոր Նորք վարչական շրջանում՝ Մյասնիկյան-Լվովյան փողոցներին հարակից տարածքում հիմնվելու է շուրջ 30 հա մակերեսով զբոսայգի: 🔷 Ընթացիկ տարվա ծրագրերի շարքում է` Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող Հայրենական պատերազմի հաղթանակի 40 ամյակին նվիրված, զբոսայգու վերահիմնման աշխատանքները: 🔷 Ծրագրերի շրջանակներում իրականացվելու է նաև մայր ջրագծերի կառուցման և ոռոգման ցանցի արդիականացման աշխատանքներ: