Տարեսկզբից մինչև մարտի 10-ը ներառյալ տոմսային համակարգի շահագործման ընթացքում վաճառվել է 17 մլն 743 հազար 372 տոմս (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՏարեսկզբից մինչև մարտի 10-ը ներառյալ տոմսային համակարգի շահագործման ընթացքում վաճառվել է 17 մլն 743 հազար 372 տոմս
Հունվար-փետրվար ամիսների և մարտի առաջին 10-օրյակի ժամանակահատվածում տոմսային համակարգի շահագործման ընթացքում վաճառված տոմսերի թիվը կազմել է 17 մլն 743 հազար 372: Այդ թիվը ներառում է բոլոր տեսակի տոմսերը՝ «մեկ ուղևորությունից» մինչև «365 օր» տարվա փաթեթը: Հասույթը կազմել է 2 մլրդ 538 մլն 946 հազար 350 դրամ։
Ըստ այդմ՝ 17 մլն 743 հազար 372 տոմսերից 213 հազար 21-ը կազմել են փաթեթային տոմսերը, որոնք բաշխվել են հետևյալ կերպ.
180 րոպե |
29981 |
1 օր |
1601 |
7 օր |
154 |
30 օր |
58291 |
90 օր |
7520 |
365 օր |
9839 |
10 ուղևորություն |
105635 |
Ամենապահանջված տոմսը 10 ուղևորության համար է՝ 105 հազար 636, հաջորդիվ 30-օրյա տոմսն է՝ 58 հազար 291, այնուհետև՝ 180 րոպեանոցը՝ 29 հազար 981:
Փաթեթային տոմսերի 29%-ը կամ 61 հազար 609-ը արտոնություններով տոմսերն են, որից 7 %-ը կամ 15,602 հատը բաժին է ընկել զեղչով տոմսերին, իսկ 22%-ը կամ 46,007 հատը՝ անվճար տոմսերը:
Արտոնություններով տոմսերից 29,854 հատը «1 ամիս անվճար երկարաձգում» հայտարարված ակցիայով տոմսերն են, մյուսների առումով բաշխվածքը հետևյալն է.
Նպաստառուներ |
165 |
Կենսաթոշակառուներ |
10948 |
Դպրոցականներ |
1430 |
Ուսանողներ |
3059 |
Զոհվածի ընտանիք |
3129 |
Պետական խնամք |
68 |
Բազմազավակ ծնող |
2649 |
Ծնողազուրկ սան |
1619 |
Հաշմանդամներ |
8607 |
Հերոսներ |
81 |
Վավերացվել է 19,616,028 հատ տոմս, որից 4%-ը կամ 754,082 հատը բաժին է ընկել տրոլեյբուսներին, 20%-ը կամ 3,928,570 հատը՝ մետրոպոլիտենին, և 76%-ը կամ 14,933,376 հատը՝ ավտոբուսներին:
Տոմսային կրիչների կիրառությունը բաշխվել է հետևյալ կերպ. QR կոդ՝ 75% , բանկային քարտ՝ 16%, տրանսպորտային քարտ` 9%:
***
Հրազդանի կիճում լուծում կտրվի տասնամյակներ շարունակ հենապատից հոսող ջրերի խնդրին, ինչի հետևանքով քանդվում էր երթևեկելի գոտու ասֆալտը: Աշխատանքներն ընթացքում են. խողովակների միջոցով թափվող ջրերը կտեղափոխվեն գետ, հենապատի երկայնքով մաքրվում է եղած հեղեղատարը, որից հետո էլ կիրականացվի ասֆալտապատումը:
***
Հրազդանի կիրճում գտնվող բացօթյա մարզահրապարակի տարածքը, որը հայտնի է «Բիձու գյոլ» կամ «Չռիկ» անվամբ, բարեկարգվում է: Ավարտվել է լողավազանի վերականգնումն ու հանդերձարանի կառուցումը, մարզասարքերի հատվածում կտեղադրվեն ռետինե հատակներ, տարածքի երթևեկությունը կառավարելու համար կտեղադրվեն լուսացույցներ:
***
2025թ. ընդհանուր առմամբ մայրաքաղաքում շուրջ 400 թեքահարթակ կկառուցվի: Սահմանվել են որոշ պահանջներ, որպեսզի թեքահարթակները լինեն հարմարավետ ու մատչելի տարբեր խմբերի ծառայելու համար: Յոթ հասցեներում 17 թեքահարթակների կառուցումն արդեն ավարտված է:
***
Մայրաքաղաքում ընթացքում են ճանապարհների փոսային նորոգման գործընթացը։ 2025թ. ընթացքում ընդհանուր առմամբ շուրջ 200 հազար քառակուսի մետր ճանապարհածածկի փոսային նորոգում կարվի: Գործընթացը կկազմակերպվի բոլոր վարչական շրջաններում:
***
«Հաղթանակ» զբոսայգին կարդիականացվի: Արդեն իսկ մեկնարկել է գույքագրումը: Քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանձնարարել է հայեցակարգը մշակել նորարարական լուծումների համատեքստում: