Բացել լրահոսը Փակել լրահոսը
Թրամփ
A A
Քաղաքականություն

Թրամփը հրամայել է ռազմական գործողություններ սկսել Եմենի հութիների դեմ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Միացյալ Նահանգների զինված ուժերիմ կարգադրել է ռազմական գործողություններ սկսել Եմենի «Անսար Ալլահ» շարժման (հութիների) դեմ։

«Այսօր ես Միացյալ Նահանգների զինվորականներին հրամայեցի վճռական և հզոր ռազմական գործողություններ ձեռնարկել Եմենում հութի ահաբեկիչների դեմ։ Նրանք ծովահենության, բռնության և ահաբեկչության զանգվածային արշավ են իրականացնում ամերիկյան և այլ նավերի, ինքնաթիռների և անօդաչուների դեմ», - գրել է նա Truth-ում: