Բացել լրահոսը Փակել լրահոսը
Թրամփ
A A
Քաղաքականություն

Թրամփը յոթ դաշնային գործակալությունները, այդ թվում՝ USAGM-ը կրճատելու հրամանագիր է ստորագրել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը յոթ դաշնային գործակալությունները կրճատելու հրամանագիր է ստորագրել։

Կրճատման ենթակա գործակալությունների թվում նաև ԱՄՆ գլոբալ լրատվամիջոցների գործակալությունն է (USAGM), որը վերահսկում է «Ազատություն ռադիոկայան» և «Ամերիկայի ձայն» լրատվամիջոցները։

Հրամանագիրը ստորագրվել է մարտի 14-ի ուշ երեկոյան, և այն վերաբերում է նաև անօթևանների, աշխատանքային վեճերի և համայնքների զարգացման հարցերով զբաղվող գործակալություններին։

Հրամանի հրապարակման օրվանից 7 օրվա ընթացքում գործակալության ղեկավարները պետք է հրամանի կատարման մասին հաշվետվություն ներկայացնեն Կառավարման և բյուջեի գրասենյակի տնօրենին։