Բացել լրահոսը Փակել լրահոսը
Կրեմլ
A A
Պաշտոնական

Նիկոլ Փաշինյանը կմեկնի Մոսկվա. Կրեմլ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմեկնի Մոսկվա։

Այդ մասին հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը։

Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին հեռախոսազրույցի մասին Կրեմլի հաղորդագրության մեջ նշվում է, որ Հայաստանի Հանրապետության վարչապետը հաստատել է, որ ընդունում է Ռուսաստանի նախագահի հրավերը և կմասնակցի մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակին նվիրված հոբելյանական տոնակատարություններին։