Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

«Մտադիր եմ հացադուլը շարունակել Մինսկի խմբի համանախագահների՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի, ԱՄՆ դեսպանատների, ինչպես նաեւ ԵՄ գրասենյակի առջեւ».Aravot.am (տեսանյութ)

Ի պաշտպանություն Բաքվում անօրինաբար դատվող Ռուբեն Վարդանյանին Արցախի մյուս ռազմաքաղաքական ղեկավարների եւ ադրբեջանական բանտերում պահվող ռազմագերիների ու քաղաքացիական անձանց արտի 3-ից ՄԱԿ-ի գրասենյակի մոտ հացադուլ հայտարարած Լեւիկ Խաչատրյանը երկու օր առաջ տեղափոխվել էր Հայաստանում ՌԴ դեսպանատան առջեւ, իսկ այսօր առավոտվանից արդեն Ֆրանսիայի դեսպանատան առջեւ է:

Նա Aravot.am-ին տեղեկացրել էր, որ իր ակցիան մտադիր է շարունակել նաեւ Մինսկի խմբի համանախագահ ԱՄՆ դեսպանատան, այնուհետեւ ԵՄ գրասենյակի մոտ:

ՌԴ դեսպանատան հարակից տարածք տեղափոխվելը Լեւիկ Խաչատրյանը մեկնաբանում է  իր օրակարգը փոխվելով: «Որոշեցի պայքարս շարունակել Մինսկի խմբում ընդգրկված երկրների՝ ԱՄՆ, Ֆրանսիա, Ռուսաստան, դեսպանատների առջեւ, ուշադրություն գրավել, որպեսզի ավելի լուրջ վերաբերվեն այս ամենին:

Ադրբեջանը մեղադրանք է ներկայացրել, թե մեր գերիները ահաբեկիչներ են: Հետեւաբար, հարց՝ Մինսկի խմբի համանախագահ երկրներին: Երբ նրանց ներկայացուցիչները այցելում էին Արցախ, հանդիպում ղեկավարների հետ, հետո գնում Ադրբեջան, նշանակում է՝ նրանք սկզբից ահաբեկիչների՞ն էին այցելում: Այս հարցին իրենք պետք է պատասխանեն: Ինձ թվում է, որ որպես գերտերություն Ռուսաստանը կարող է  ճնշում գործադրել կամ իր հեղինակությունը գործադրել արդարությունը վերականգնելու համար:

Ինչպե՞ս էին պայմանավորվել: Բոլոր գերիները պետք է ետ դառնան: Մեր հայորդիները՝ ռազմաքաղաքական ղեկավարները, սովորական քաղաքացիները, որոնք գնացել էին պայքարելու հանուն մեր ԴՆԹ-ի, հայրենիքի, գոյատեւման, ապագայի, այսօր գերեվարված են:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2025/03/12/1474890/