Բացել լրահոսը Փակել լրահոսը
484441188_1113126127518002_4392597523807035430_n
A A
Սպորտ

Ֆուտզալի ազգային հավաքականը Եվրոպայի 2026թ. առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր նվաճեց

Ֆուտզալի ազգային հավաքականը հաղթեց Ղազախստանին և ՈՒԵՖԱ Ֆուտզալի Եվրոպայի 2026 թ. առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր նվաճեց։

Այդ մասին հայտնում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից։

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը դարձավ Հայաստանի պատմության ընթացքում թիմային որևէ մարզաձև ներկայացնող առաջին հավաքականը, որ հասնում է նման հաջողության։

ՈՒԵՖԱ Ֆուտզալի ԵՎՐՈ 2026-ի եզրափակիչ փուլը տեղի կունենա Լիտվայում և Լատվիայում 2026 թվականի հունվարի 18–ից փետրվարի 8-ը։