A
A
Ինչո՞ւ է Հայաստանում ժողովրդավարությունը հետընթաց ապրում․ ՈՒՂԻՂ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՄարտի 11-ին, ժամը 11:00-ին, Մեդիա կենտրոնում տեղի կունենա քննարկում՝ «Ինչո՞ւ է Հայաստանում ժողովրդավարությունը հետընթաց ապրում» թեմայով։
Բանախոսներ՝


Բրիտանական հեղինակավոր Economist Intelligence Unit (EIU) հետազոտական կենտրոնի գնահատմամբ՝ հայկական ժողովրդավարությունը հետընթաց է ապրում արդեն երկրորդ տարին անընդմեջ։
Իր The Democracy Index-ի վերջին զեկույցում՝ Հայաստանի ժողովրդավարության համաթիվը 2024 թվականին կազմում է 5,35՝ 2022 թվականի ցուցանիշի համեմատ նվազելով մոտ 5 տոկոսով կամ 0,28 կետով։ Ինչո՞վ է պայմանավորված այս անկումը:
Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն էլ հրապարակել է «Ազատությունն աշխարհում 2025» տարեկան զեկույցը։ «Դժվարին պայքար իրավունքների համար» վերտառությամբ զեկույցի համաձայն՝ տարածաշրջանում միայն Հայաստանն ու Վրաստանն են դասվում մասամբ ազատ երկրների շարքին։ Թուրքիան, Ռուսաստանը, Ադրբեջանն ու Իրանն ընդգրկված են «ոչ ազատ» երկրների խմբում:
«Ազատությունն աշխարհում 2025» Հայաստանի հատվածը կհրապարակվի առաջիկայում։