Բացել լրահոսը Փակել լրահոսը
Screenshot 2025-03-10 210932
A A
Պաշտոնական

Զերծ մնալ ապրանքը բացօթյա պայմաններում իրացնելուց․ Քաղաքապետարանի հորդորը (տեսանյութ)

Երևանի քաղաքապետարանից հայտնում են․

Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայությունը շարունակում է ստուգայցեր իրականացնել մայրաքաղաքի տարբեր հատվածներում՝ փողոցային առևտուրը կանխելու նպատակով:
 
Ոչ համապատասխան վայրում առևտրային գործունեություն իրականացնելու համար` կազմվել է արձանագրություն, որից հետո կատարվել է ապրանքի առգրավում։
 
 Անառողջ միջավայրում սննդամթերքի իրացման գործընթացը առաջին հերթին վտանգում է այն քաղաքացիների առողջությունը, ովքեր գնում են տվյալ ապրանքը։
 
 Ուստի Երևանի քաղաքապետարանը հորդորում է փողոցային առևտրով զբաղվողներին՝ զերծ մնալ իրենց ապրանքը բացօթյա պայմաններում իրացնելուց։