Բացել լրահոսը Փակել լրահոսը
Screenshot 2025-03-08 122356
A A
Պաշտոնական

Ժաննա Անդրեասյանը տոնական օրը նշել է նրանց հետ, ովքեր կրթության միջոցով ձևավորել են հանրային վարքականոն և արժեքներ (տեսանյութ)

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը տոնական օրը նշեց նրանց հետ, ովքեր տասնյակ տարիներ կրթության միջոցով ձևավորել են հանրային վարքականոն և արժեքներ՝ բազմաթիվ սովորողների հետ իրենց աշխատանքով։

Այդ մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։

Նախարարի առաջին այցելությունը Ա. Ս. Պուշկինի անվան թիվ 8 դպրոցի վաստակաշատ ուսուցչուհի Սվետլանա Տոնոյանի տուն էր։ Տիկին Տոնոյանը, որը 55 տարի շարունակ նվիրվածությամբ ու պատասխանատվությամբ դասավանդում է ռուսաց լեզու, նշում է, որ մանկավարժի հիմնական սկզբունքը երեխայի շահը բարձր դասելն է։