Բացել լրահոսը Փակել լրահոսը
Sargsyan Vazgen4
A A
Պաշտոնական

Սպարապետ Վազգեն Սարգսյանն այսօր կդառնար 66 տարեկան. ԵԿՄ ուղերձը

Ուղերձ Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա առթիվ
 
Օրհնվի ծնունդդ, Սպարապե՛տ
 
ԵԿՄ հավերժ նախագահ, Հայաստանի Ազգային հերոս, Արցախի հերոս, Սպարապետ Վազգեն Սարգսյանն այսօր՝ մարտի 5-ին, կդառնար 66 տարեկան:
 
Հավերժ փառք ու հիշատակ Քեզ, Սպարապե՛տ:
Վազգեն Սարգսյանի պատգամներն ապրում են, գործը՝ շարունակվում:
Այսօր երկրապահ կամավորականների միությունը հավատարմորեն Սպարապետին ու նրա թողած պատգամին, ծառայում է մեր հայրենիքին՝ նույն հավատով, նվիրումով:
 
Արցախյան շարժման տարիներին նա հիմնեց եւ գլխավորեց Երկրապահ կամավորականների կառույցը: Երկրապահ կամավորականների միությունը հիմք հանդիսացավ Հայոց բանակի ստեղծմանը եւ մեծ դերակատարություն ունեցավ Արցախյան պատերազմի հաղթանակի համար։
Երկրապահ կամավորականների միությունն այժմ էլ բանակի հետ կողք կողքի ՀՀ պետական սահմաներում է եւ կատարում է իր սրբազան առաքելությունը՝ սահմանների պաշտպանությունը։
 
Անկախությունը բացարձակ արժեք է, - ասում էր Սպարապետը։ Այս գիտակցումը պետք է մեզ առաջնորդի։ Այո՛, անկախությունը, հայրենիքը սրբություն է. հայրենիքը, մեր սահմանները պետք է պահել, պետք է պահել զենքով, ոգով, համազգային միասնությամբ, հավատի ուժով։
 
Վազգենն իր արած գործով դարձավ գաղափար, որն առ այսօր շարունակում է առաջնորդել երկրապահին ու հայ ժողովրդին:
 
Շնորհավո՛ր լուսավոր ծնունդդ, Վազգե՛ն Սարգսյան,
Փա՛ռք ՔԵԶ, Սպարապե՛տ.
Փա՛ռք մեր բանակին, երկրապահին, կամավորականներին,
Փա՛ռք Հայ զինվորին,
Հավերժ փա՛ռք նահատակվածներին,
Մեր խոնարհումը հերոսածին մայրերին,
Փա՛ռք ու խաղաղություն մեր հայրենիքին:
 
ՀՀ ԵԿՄ վարչություն