Բացել լրահոսը Փակել լրահոսը
photo_2025-03-02_09-20-42
A A
Պաշտոնական

Բարձր ենք գնահատում ՀՀ ԱԳՆ-ի հետ ձևավորված կառուցողական փոխգործակցությունը․ ՌԴ դեսպանատուն

Շնորհավորում ենք մեր հայ գործընկերներին մասնագիտական ​​տոնի՝ Դիվանագետի օրվա առթիվ։ Այս մասին ուղերձ է հրապարակվել ՀՀ-ում ՌԴ դեսպանատան պաշտոնական էջում։

«Մենք բարձր ենք գնահատում կառուցողական փոխգործակցությունը, որը ձևավորվել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հետ։

Հանրապետության դիվանագիտական ​​ծառայության ներկայիս աշխատակիցներին և վետերաններին սրտանց մաղթում ենք քաջառողջություն, անսպառ եռանդ, բարօրություն և նորանոր ձեռքբերումներ՝ ի բարօրություն եղբայրական Հայաստանի»,- ասվծ է հաղորդագրության մեջ։