Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Վարդան Օսկանյանը կոչ է արել Ռուբեն Վարդանյանին դադարեցնել հացադուլը և պահանջով դիմել է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)

Վարդան Օսկանյանը կոչ է արել Ռուբեն Վարդանյանին դադարեցնել հացադուլը և պահանջով դիմել է Նիկոլ Փաշինյանին

 

ՀՀ նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը ֆեյսբուքյան տեսանյութով կոչ է արել Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին դադարեցնել հացադուլը՝ նշելով, որ դա լրջորեն վտանգում է նրա առողջությունը։

Օսկանյանը շեշտել է, որ իրեն կապ են հաստատել Վարդանյանի շրջապատից տարբեր մարդիկ՝ նույն խնդրանքով։ Նա նաև հորդորել է քաղաքական, մշակութային և հոգևոր առաջնորդներին միանալ այս կոչին։

Միաժամանակ, Օսկանյանը պահանջով դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, կոչ անելով դադարեցնել Ադրբեջանի հետ բոլոր տեսակի բանակցությունները՝ մինչև հայ գերիների և պատանդների վերադարձը Հայաստան։ Նրա խոսքով, այս հարցի լուծման բանալին հենց Փաշինյանի ձեռքում է։

«Եթե մտածում ենք, որ կապերի խզումը վտանգավոր է, ուրեմն մենք իրավունք չունենք պետություն ունենալու», – նշել է նախկին ԱԳ նախարարը։