Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Տեսնելով Ռուբեն Վարդանյանի նկարները, փորձել ենք հասկանալ՝ մեր մանդատով ինչ կարող ենք անել. ՄԻՊ (տեսանյութ)

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, անդրադառնալով Ռուբեն Վարդանյանի առողջական վիճակի վատթարացմանն ու ենթադրյալ խոշտանգումների վերաբերյալ հարցերին, հայտարարել է, որ չի կարող հանդես գալ ՀՀ կառավարության կամ օրենսդիր մարմնի անունից։

Նա ընդգծել է, որ ՄԻՊ-ի մանդատը նման հարցերով զբաղվելու լիազորություն չի տալիս, սակայն իրենք տարբեր ուղիներով, այդ թվում՝ խորհրդապահական ձևաչափով, միջազգային գործընկերներին փոխանցում են համապատասխան տեղեկատվություն։ Լուսանկարներն ու տեսանյութերը դիտելուց անմիջապես հետո ՄԻՊ աշխատակազմը ձեռնարկել է անհրաժեշտ քայլեր՝ գործընկերների հետ հնարավոր համագործակցությունն ապահովելու համար։

Ինչ վերաբերում է Ադրբեջանի ՄԻՊ-ին դիմելուն, Մանասյանը նշել է, որ պաշտոնավարման առաջին իսկ օրվանից դիմել է, սակայն մինչ այժմ որևէ արձագանք չի ստացել։