Բացել լրահոսը Փակել լրահոսը
ՊԵԿ (2)
A A
Տնտեսություն

2024 թվականի համար միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու մասին հայտարարություն է ներկայացրել 57 773 հարկ վճարող

Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ամփոփվել է 2024 թվականի համար միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարություն ներկայացրած հարկ վճարողների մասին տեղեկատվությունը:

2024 թվականի համար միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու մասին հայտարարություն է ներկայացրել 57 773 հարկ վճարող։

Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարություն ներկայացրած հարկ վճարողների ցանկը հասանելի է ՊԵԿ պաշտոնական կայքէջի «Հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվական ցանկեր» բաժնի «Ցանկ՝ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարություն ներկայացրած հարկ վճարողների» ենթաբաժնում:

 

 

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին