Բացել լրահոսը Փակել լրահոսը
481676189_1027909002704652_8175575227090981533_n
A A
Պաշտոնական

Մի շարք տարածաշրջաններում բուք է

Փետրվարի 27-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, Արտաշատի, Արարատի, Վանաձորի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։
 
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
 
Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհը փակ է ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար։
 
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։
 
Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։
 
Արթիկի, Աշոցքի, Ամասիայի, Արագածի տարածաշրջաններում, Ալագյազ-Գեղադիր և Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի թունելի սկզբնամաս ավտոճանապարհներին բուք է։
 
Աշոցքի, Ամասիայի, Հրազդանի, Գավառի, Տաշիրի, Ապարանի, Արագածի, Արթիկի, Սիսիանի, Գորիսի, Վարդենիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Մարտունի-Վարդենիս և Տիգրանաշեն-Զանգակատուն ճանապարհահատվածում տեղ-տեղ մերկասառույց է։
 
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են։
 
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: