Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ռուբեն Վարդանյան
A A
Հասարակություն

Այսօր Բաքվի զինվորական դատարանում շարունակվում է Ռուբեն Վարդանյանի դեմ հարուցված շինծու քրեական գործով հերթական «դատական նիստը»

Այսօր Բաքվի զինվորական դատարանում շարունակվում է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դեմ հարուցված քրեական գործով հերթական դատական նիստը։ Վարդանյանի նկատմամբ առաջադրված մեղադրանքներըկեղծ են և քաղաքական  ենթատեքստ ունեն։

Նախորդ դատական նիստից հետո Վարդանյանը հայտարարեց հացադուլի սկիզբ՝ բողոքելով ընթացող դատավարության դեմ։

«Հացադուլով հայտնում եմ իմ բողոքը՝ դատական այս ֆարսի դեմ։ Սա իմ արձագանքն է միջազգային իրավունքի և Ադրբեջանի դատավարական նորմերի կոպիտ խախտումներին։ Այն, ինչ տեղի է ունենում դատարանում, դատավարություն չէ, այլ քաղաքական շոու, որտեղ բացահայտորեն խախտվում է արդար դատաքննության իմ իրավունքը»,- հայտարարեց Վարդանյանը։