Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Եվրոպական միության ներկայությունը էապես կրճատեց սահմանին տեղի ունեցող միջադեպերի թիվը․ Սիմոնյան (տեսանյութ)

Մենք նոր էջ ենք բացել մեր պատմության մեջ: Հայաստանն ընտրել է ժողովրդավարական ուղիով զարգանալու ճանապարհը, քանի որ կանգնած է եվրոպական քաղաքակրթության արժեհամակարգի ակունքներում ու հաստատակամ շարունակում է ամրապնդել ժողովրդավարությունը և իր ուժերով իր երկիրը պաշտպանելու ու հզորացնելու քաղաքականությունը: Մենք գիտակցում ենք, որ սա շատ դժվար և վտանգներով լի ճանապարհ է, ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստի մեկնարկին հայտարարեց ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։