Լավրով. «Էրդողանն ու Պուտինը մշտապես կապի մեջ են»
Աջակցիր «Ա1+»-ինԹուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն իր ռուսաստանցի գործընկերոջ՝ Սերգեյ Լավրովի հետ երկկողմ հանդիպումից հետո համատեղ մամուլի ասուլիս է տվել: Ասուլիսի ընթացքում Լավրովը նշել է, որ յուրաքանչյուր ոլորտի վերաբերյալ մշտապես շփումներ են լինում թուրքական կողմի հետ, գրում է Ermenihaber.am-ը։
Ըստ նրա՝ մշտական կապի մեջ են Թուրքիայի և ՌԴ-ի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Վլադիմիր Պուտինը:
Բացի այդ Լավրովը խոսել է Ուկրաինայում ընթացող պատերազմի հնարավոր դադարեցման մասին և անհնարին համարել պատերազմի ավարտը, քանի դեռ այն սկսելու պատճառներն առկա են:
Նա նաև նշել է, որ Սաուդիան Արաբիայում կայացած ռուս-ամերիկյան հանդիմանն այս հարցի շուրջ տարբեր տեսակետներ են հնչել, սակայն ամերիկյան կողմի հետ քննարկումները շարունակվում են:
Հիշեցնենք, որ Լավրովն Անկարա է մեկնել փետրվարի 23-ին: Նախատեսվում է նաև հանդիպում Էրդողանի հետ: