Բացել լրահոսը Փակել լրահոսը
2402251
A A
Պաշտոնական

Վայոց ձորի դատախազության քրեական գործերի եռակի աճ. 2024-ի արդյունքներ

Դատարան հանձնված քրեական վարույթների եռակի աճ՝ Վայոց ձորի մարզի դատախազության կողմից. ամփոփվել են մարզի դատախազության 2024 թվականի աշխատանքները

 

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ Արամ Արամյանի գլխավորությամբ 2025 թվականի փետրվարի 20-ին ամփոփվել են Վայոց ձորի մարզի դատախազության 2024 թվականի աշխատանքները:

Ամփոփմանը ներկա են եղել Վայոց ձորի մարզի դատախազ Ասպուրակ Ավետիսյանը, Ներքին գործերի նախարարության, Ազգային անվտանգության ծառայության, Քննչական կոմիտեի մարզային կառույցների ղեկավարները, մարզի դատախազության դատախազները, այլք:

Ասպուրակ Ավետիսյանը ներկայացրել է Վայոց ձորի մարզի դատախազության 2024 թվականի աշխատանքների մասին զեկուցագիրը՝ ի թիվս այլնի անդրադառնալով մարզում նախաձեռնված քրեական վարույթներին, մեղադրական եզրակացությամբ դատարան հանձնված քրեական վարույթներին, դատարաններում ավարտված քրեական գործերին և այլն: Այս համատեքստում Վայոց ձորի մարզի դատախազը տեղեկացրել է, որ 2024 թվականի ընթացքում նախաձեռնվել է 866 քրեական վարույթ (2023 թվականին՝ 638 քրեական վարույթ), մարզի դատախազների կողմից հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 185 քրեական վարույթ՝ 197 անձի վերաբերյալ (2023 թվականին՝ 64 քրեական վարույթ՝ 67 անձի վերաբերյալ), դատարանում ավարտվել է 135 քրեական գործ՝ 138 անձի վերաբերյալ (2023 թվականին՝ 42 քրեական գործ՝ 46 անձի վերաբերյալ):

Ասպուրակ Ավետիսյանի տեղեկացմամբ, 2024 թվականի ընթացքում վերականգնվել է պետությանը և համայնքին պատճառված շուրջ 4 միլիոն 600 հազար դրամ վնասը:

Անդրադառնալով պետական և համայնքային շահերի պաշտպանության լիազորության շրջանակում կատարված ուսումնասիրությունների արդյունքներին՝ Վայոց ձորի մարզի դատախազը նշել է, որ 2024 թվականի ընթացքում դատարան է ներկայացվել 4 հայցադիմում:

Գլխավոր դատախազի տեղակալ Արամ Արամյանը մարզի դատախազին հանձնարարել է ակտիվացնել պետական (համայնքային) շահերի պաշտպանության ոլորտում իրականացվող աշխատանքները:

Հանրային կապերի բաժին