Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Զելենսկին հայտարարել է՝ կհամաձայներ հրաժարական տալ հանուն Ուկրաինայում խաղաղության․ ՈՒՂԻՂ (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ կհամաձայներ հրաժարվել նախագահի պաշտոնից հանուն Ուկրաինայում խաղաղության։

«Կարող եմ դա փոխանակել ՆԱՏՕ-ի դիմաց», - այսօր ասուլիսի ժամանակ պատասխանելով ABC-ի հարցին՝ ասել է նա:

Ուկրաինայի առաջնորդը շեշտել է՝ ցանկանում է ԱՄՆ նախագահին տեսնել որպես Ուկրաինայի գործընկեր և ավելին, քան պարզապես միջնորդ Կիևի և Մոսկվայի միջև:

Ծանր շաբաթից հետո, երբ նա հրապարակային կոնֆլիկտ ունեցավ իր ամերիկացի պաշտոնակցի հետ, Զելենսկին այսօր նաև ասել է, որ կցանկանար, որ Թրամփն այցելեր Ուկրաինա, և որ ինքը «շնորհակալ է» պատերազմի ընթացքում ամերիկյան աջակցության համար:

Վլադիմիր Զելենսկին միաժամանակ չի ընդունել, որ Ուկրաինան ԱՄՆ-ին 500 միլիարդ դոլար է պարտք այն ռազմական օգնության համար, որը Վաշինգտոնը տրամադրել է Կիևին, ինչի մասին հաճախ նշում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Ըստ Ուկրաինայի ղեկավարի՝ իրական թիվն ավելի մոտ է 100 միլիարդ դոլարին։

Զելենսկին ասել է, որ դրամաշնորհները չպետք է դիտարկվեն որպես վարկեր:

Ասուլիսը՝ տեսանյութում