
A
A
«Զվարթնոց» օդանավակայանում իրականացվել են օդանավերի հակասառեցման աշխատանքներ
Աջակցիր «Ա1+»-ինՉնայած նախորդ օրվա ձյան առատ տեղումներին «Զվարթնոց» օդանավակայանի աշխատակիցների և կիրառված սարքավորումների շնորհիվ օպերատիվ կերպով ձնամաքրվել է վազքուղին, իրականացվել են օդանավերի հակասառեցման աշխատանքներ և ապահովվել են անվտանգ թռիչք-վայրէջքներ, հայտնում են օդանավակայանից։
«Շնորհակալ ենք մեր պրոֆեսիոնալ թիմին նման ծանր եղանակային պայմաններում անվտանգ թռիչքներ ապահովելու և ձմեռային աշխատանքներն անխափան իրականացնելու համար:
Մեր բոլոր ուղևորներին մաղթում ենք բարի թռիչք»: