Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

ՀՀ միջպետական ավտոճանապարհները սպասարկող կազմակերպություններն աշխատում են արտակարգ ռեժիմով (տեսանյութ)

Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամ

🔹Հանրապետության մի շարք տարածաշրջաններում առատ ձյուն է տեղում։ ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները սպասարկող կազմակերպություններն աշխատում են արտակարգ ռեժիմով։ Կենտրոնացնելով ամբողջ հզորությունները՝ կատարում են շուրջօրյա աշխատանք՝ մաքրելով ճանապարհները և մշակելով աղ-ավազով։

🔹Անվտանգության նկատառումներից ելնելով՝ հորդորում ենք վարորդներին երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, լինել առավել զգոն՝ խստագույնս պահպանելով ճանապարհային երթևեկության կանոնները և չգերազանացել թույլատրելի արագությունը:

🔹Ճանապարհների անցանելիության վերաբերյալ օպերատիվ տեղեկատվություն կարող եք ստանալ՝ զանգահարելով (010)562533 տեղեկատու հեռախոսահամարով։