Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Խստագույնս պահպանելով ճանապարհային երթևեկության կանոնները․ իրականացվում է ուժեղացված ծառայություն (տեսանյութ)

Փետրվարի 14-ին և 15-ի գիշերը հանրապետության ամբողջ տարածքում տեղացել է ձյուն, տեղումները շարունակվում են։ ՆԳՆ Ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունը ճանապարհներին իրականացնում են ուժեղացված ծառայություն՝ հնարավոր խոչընդոտների դեպքում օգնելով մեր քաղաքացիներին և ապահովելով երթևեկության անվտանգությունը։

Հարգելի՛ քաղաքացիներ, անվտանգության նկատառումներից ելնելով՝ հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, լինել առավել զգոն՝ խստագույնս պահպանելով

ճանապարհային երթևեկության կանոնները:

Մաղթում ենք անվտանգ երթևեկություն։

Այդ մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։