Բացել լրահոսը Փակել լրահոսը
photo_2025-02-15_14-03-31
A A
Պաշտոնական

Հայաստանի և Էստոնիայի պաշտպանության նախարարները հանդիպել են

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը փետրվարի 15-ին հանդիպել է Էստոնիայի Հանրապետության պաշտպանության նախարար Հանո Պևկուրի հետ։
 
Կողմերը քննարկել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Էստոնիա համագործակցության հեռանկարները, մասնավորապես՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել նախաձեռնել փոխգործակցություն պաշտպանության ոլորտում՝ հեռանկարային համարելով կիբեռանվտանգության ուղղությունը։