Բաքվի ու Երեւանի խաղաղության գործընթացը փակուղում չէ. Կոստանյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը հերքում է պնդումները, թե հայ-ադրբեջանական բանակցությունները փակուղում են։ Նրա խոսքով՝ սահմանազատման հանձնաժողովների նիստը կայացել է, և արդեն պայմանավորվածություն կա նոր հանդիպման վերաբերյալ։
Խաղաղության պայմանագրի բանակցությունների մասին խոսելով՝ Կոստանյանը նշեց, որ Հայաստանը դեռևս սպասում է Ադրբեջանի արձագանքներին իր առաջարկների վերաբերյալ։ Նա հույս հայտնեց, որ պատասխանները կստացվեն մոտ ժամանակում՝ գործընթացը շարունակելու համար։
Նա ընդգծեց, որ Հայաստանը մնում է կառուցողական դիրքորոշման վրա և ակտիվորեն ներգրավված է բանակցային գործընթացում։ Ադրբեջանի սպառնալիքներին անդրադառնալով՝ Կոստանյանը նշեց, որ նման հայտարարությունները տարածաշրջանում լարվածություն ստեղծելու նպատակ ունեն, սակայն Հայաստանը դրանց չի տրվելու և շարունակելու է բանակցությունները կառուցողական մոտեցմամբ։
Ինչ վերաբերում է ուժային գործողությունների հավանականությանը, Կոստանյանը շեշտեց, որ Հայաստանը կպաշտպանի իր տարածքային ամբողջականությունը բոլոր հասանելի միջոցներով։