
A
A
Ռուսաստանը նախկինի պես պատրաստ է աջակցել Երևանի և Բաքվի բանակցություններին․ Պեսկով
Աջակցիր «Ա1+»-ինՌուսաստանը նախկինի պես պատրաստ է աջակցել Երևանի և Բաքվի բանակցություններին, սակայն կողմերն ի վիճակի են ինքնուրույն բանակցել։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս հայտարարությունն արել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Երևանից տարբեր մակարդակներով հայտարարություններ են արվել, որ միջնորդների կարիք չկա: Երևանն ու Բաքուն ի վիճակի են ինքնուրույն ավարտին հասցնել այս գործընթացը: Ցանկացած հնարավոր աջակցություն ցուցաբերելու պատրաստակամությունը պահպանելով` մենք ողջունում ենք ինքնուրույն ջանքերը։ Կարևորը, որը տարածաշրջանը` Հարավային Կովկասը, շարունակի մնալ կանխատեսելի, խաղաղ և վերածվի բարեկեցության ու համագործակցության տարածքի», – ասել է Պեսկովը լրագրողներին` մեկնաբանելով Սիմոնյանի հայտարարությունը։