Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բենասկեում արդեն եռիշխանություն է

Սպորտ
5d9e142f94d06f7b3ba41dba912ee5b0

Հայաստանի գրոսմայստեր Տիգրան Լ. Պետրոսյանին չհաջողվեց պահպանել առաջատարի դիրքերը Իսպանիայի Բենասկե քաղաքում անցկացվող շախմատի միջազգային մրցաշարում:

8-րդ տուրում նա ոչ-ոքի խաղաց չեխ Իրժի Ստոչեկի հետ եւ վաստակեց 7 միավոր: Նրան հետապնդող ուկրաինացի Գեորգի Տիմոշենկոն եւ բուլղարացի Ալեքսանդր Դելչեւը հաղթելով իրենց մրցակիցներին` վաստակած միավորներով հավասարվեցին միանձնյա առաջատարին: Նախավերջին, 9-րդ տուրում, մեր շախմատիստը սեւերով կմրցի ուկրաինացի գրոսմայստերի հետ:

Կարեն Մովսիսյանը այս տուրում պարտվեց իսպանացի Ալվարո Ռիոբոյին եւ 10-րդ հորիզոնականից նահանջեց 42-րդ տեղ, իսկ ահա Զավեն Անդրիասյանը հաղթելով լեհացի Յացեկ Ստոպանին, վաստակեց 6,5 միավոր եւ 21-րդ տեղից բարձրացավ 10-րդ հորիզոնական: Առաջիկա տուրում նա կհանդիպի Իրժի Ստոչեկի հետ:

Մեր հայրենակից Կարինա Համբարձումովան, որը ներկայացնում է Ռուսաստանը, 8 տուրից հետո վաստակել է 5,5 միավոր եւ զբաղեցնում է 54-րդ տեղը: