Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Միկային» չհաջողվեց անառիկ պահել դարպասը

Սպորտ
4078f751d82d3bfbba829c6f9ce9b344

Հայաստանի գավաթակիր Երեւանի «Միկան» Եվրոպայի լիգայի 2011/12 թթ խաղարկության որակավորման 2-րդ փուլի առաջին խաղում հյուրընկալվելիս 0:1 հաշվով պարտվեց նորվեգական «Վոլերենգենին»:

Ինչպես տեղեկացնում են նորվեգական կայքէջերը, «Միկան» հիմնականում մեծ ուժերով պաշտպանվել է եւ ձգտել անառիկ պահել սեփական դարպասը: Սակայն hանդիպման 68-րդ րոպեին փոխարինման մտած Մորտեն Բերեն, այնուամենայնիվ, օգտվել է մեր պաշտպանների անզգոնությունից եւ մոտ տարածությունից գրավել Գեւորգ Կասպարովի դարպասը: Այդ գոլն էլ վճռել է հանդիպման ելքը:

Թիմերի պատասխան խաղը տեղի կունենա հուլիսի 21-ին, «Միկա» մարզադաշտում, ժամը 18:00-ին: Հաջորդ փուլ մտնելու համար մեր թիմին հարկավոր է հաղթել երկու գոլի տարբերությամբ, իսկ 1:0-ի դեպքում կնշանակվի լրացուցիչ ժամանակ, ապա` 11 մ հարվածաշար:

Հիշեցնենք, որ Եվրոպայի լիգայի մասնակից մեր մյուս երկու թիմերը` «Բանանցն» ու «Ուլիսը», որակավորման առաջին շրջանում զիջել են իրենց մրցակիցներին եւ դուրս մնացել պայքարից: