
Zenbook A14. Թեթևություն և բացառիկ արտադրողականություն ASUS-ից, որը փոխում է խաղի կանոնները
Աջակցիր «Ա1+»-ինԻ՞նչն է դարձնում նոթբուքը իսկապես հարմարավետ։ Հիմնականում դա թեթևությունը և մարտկոցի առանց լիցքավորման երկար աշխատանքն է։ Ժամանակակից օգտատերերը չեն ցանկանում ընտրություն անել բարձր արտադրողականության և հարմարավետության միջև: Ավելին, արդիական էներգաարդյունավետ պրոցեսորների շնորհիվ գնորդների թվացյալ ուռճացված սպասումներն իրականություն են դառնում։
ASUS Zenbook A14-ը հենց այդպիսի նոթբուքերից է։ Այն կշռում է ընդամենը 980 գրամ, ինչի շնորհիվ ավելի թեթև է, քան նույնիսկ ամենակոմպակտ MacBook Air-ը: Եվ դա պարզապես թիվ չէ։ Այս քաշի առավելությունը կարող եք զգալ, երբ պահում եք սարքը ձեռքում կամ դնում եք ուսապարկի մեջ․ այն շատ թեթև է, թվում է թե քաշ չունի:
Միևնույն ժամանակ, ASUS-ը զիջումների չի գնացել արտադրողականության հարցում. այն ունի հզոր Snapdragon X պրոցեսոր և կարող է աշխատել առանց վերալիցքավորման մինչև 32 ժամ: Դիտարկենք սարքի հիմնական առանձնահատկությունները։
Թեթևություն յուրաքանչյուր մանրուքում․ դիզայն և նորարարական նյութեր
Zenbook A14 (UX3407)-ն ամբողջովին պատրաստված է Ceraluminum նյութից՝ ալյումինի օքսիդի կերամիկայից։ Այն համատեղում է ինքնաթիռների համար նախատեսված նյութերի դիմացկունությունը պրեմիում որակի հետ։ Այս ծածկույթի վրա չեմ մնում քերծվածքները և մատնահետքերը: Նոթբուքի արտադրությունում ASUS-ն առաջին անգամ օգտագործում է Ceraluminum նյութը ոչ միայն կափարիչի, այլ ամբողջ կորպուսի համար՝ սարքը դարձնելով ոչ միայն թեթև, այլև դիմացկուն:
Նոթբուքը հասանելի է երկու բաց երանգնով՝ բեժ և մոխրագույն: Այն ունի EasyLift կրունկ, որը թույլ է տալիս սարքը բացել ընդամենը մեկ մատի հպումով:
Թաչփադը և ստեղնաշարը, չնայած նոթբուքի չափերին, նույնքան ֆունկցիոնալ են, որքան մյուս սարքերում: Նորմալ չափի ստեղնաշար՝ 19 միլիմետրանող ստեղներով, լուսավորությամբ և հատուկ Copilot ստեղով: Այստեղ այն ավելի մեծ է, քան 14 դյույմանոց մեծ մասի նոթբուքերի թաչփադերը։ Այն ունի գերազանց նավիգացիա և պատահական հպումներից ավտոմատ պաշտպանություն։
Ինտերֆեյսներ և կապի ապահովման հարմարավետություն
Չնայած իր չափազանց բարակ դիզայնին՝ այս նոթբուքն ունի բազմաթիվ պորտեր: Zenbook A14-ն առաջարկում է մի շարք հնարավորություններ, որոնք հասանելի չեն նույնիսկ որոշ ավելի մեծ մոդելներում.
- երկու USB4 Type-C Power Delivery-ի աջակցությամբ և մինչև 40 Գբիթ/վ տվյալների փոխանցման արագությամբ,
- նորմալ չափի HDMI 2.1՝ թարմացման բարձր արագությամբ մոնիտորներ միացնելու համար,
- USB-A 3.2 կրիչների, մկների և այլ աքսեսուարների համար,
- համակցված 3,5 մմ աուդիո միակցիչ ականջակալների համար:
Ժամանակակից Wi-Fi 7-ն ապահովում է արագ միացումներ նույնիսկ ծանրաբեռնված ցանցերում:
Պատկեր և ձայն. OLED-ի առավելությունները
Էկրանը հիմնական պատճառներից մեկն է, թե ինչու ASUS Zenbook A14-ը հիանալի ընտրություն է, եթե դուք օգտագործում եք նոթբուքը ֆիլմեր դիտելու կամ լուսանկարներ խմբագրելու համար: Պրեմիում ASUS Lumina OLED էկրանն ապահովում է ապշեցուցիչ գունային վերարտադրություն և սև գույնի խորը երանգներ վիզուալ բովանդակության հետ աշխատելիս:
1920x1200 պիքսել կետայնությունը օպտիմալ կերպով հավասարակշռված է: Պատկերը շատ պարզ է, սակայն պետք է նշել, որ համակարգը լրացուցիչ ռեսուրսներ չի վատնում շատ բարձր կետայնություն տրամադրելու վրա, ինչի շնորհիվ մարտկոցն ավելի երկար է աշխատում առանց վերալիցքավորման։ 1,000,000:1 կոնտրաստի հարաբերակցությամբ և HDR True Black աջակցությամբ դուք կարող եք տեսնել յուրաքանչյուր մանրուք ինչպես վառ, այնպես էլ մութ տեսարաններում: Նույնիսկ պատուհանի կողքին արևոտ օրերին էկրանը լավ է երևում մինչև 600 կդ/m² պայծառության շնորհիվ: Այս դիսփլեյը նաև ավելի անվտանգ է, քանի որ նվազեցնում է կապույտ լույսի մակարդակը 70%-ով։ Սա իր հերթին նվազեցնում է աչքերի լարվածությունը նույնիսկ երկար օգտագործման ժամանակ:
Ձայնի տեսակետից չափազանց բարակ կորպուսը ունի որոշ սահմանափակումներ, սակայն harman/kardon հավաստագրված ստերեո բարձրախոսները ձայնը դարձնում են պարզ և ճշգրիտ: Ներկառուցված Windows Studio Effects-ը և ASUS AI Noise Cancellation տեխնոլոգիաները ձայնի հստակություն են ապահովում առցանց կոնֆերանսների ժամանակ՝ հեռացնելով ֆոնային աղմուկը, մինչդեռ Snapdragon Sound-ը նվազագույնի է հասցնում ձայնի ուշացումը՝ աուդիո անլար ականջակալներին օգտագործելիս:
Ի՞նչ սպասել Snapdragon X-ից
Zenbook A14-ը հագեցած է Snapdragon X պրոցեսորով, որը նախատեսված է հատուկ Windows 11 օպերացիոն համակարգով Arm ճարտարապետությամբ նոթբուքերի համար։ Կախված կոնֆիգուրացիայից՝ սարքը համալրված է Snapdragon X Plus կամ X Elit պրոցեսորով՝ վայրկյանում ապահովելով մինչև 75 տրիլիոն գործողություն: Դրանցից 45 TOPS-ը գեներացնում է Qualcomm AI Engine-ը՝ նեյրոնային պրոցեսորը, որն արագացնում է AI-ի հետ կապված առաջադրանքները: Թեև Windows Copilot+-ը դեռ մշակման սկզբնական փուլում է, այն արդեն հնարավորություն է տալիս աշխատացնել ձայնային օգնականներին և պատկերի մշակման առաջադեմ գործիքները:
Գրաֆիկայի տեսակետից Snapdragon X-ը նախատեսված չէ «ծանր» խաղերի համար, բայց դրանով կարելի է աշխատել 3D նախագծերի վրա և ոչ շատ ծանր խաղեր խաղալ նորմալ պարամետրերով: Արագ LPDDR5X հիշողության (մինչև 32 ԳԲ) և PCIe 4.0 SSD-ի (մինչև 1 ՏԲ) շնորհիվ հավելվածներն ակնթարթորեն բեռնվում են:
Snapdragon X-ի հիմնական առավելությունը էներգաարդյունավետությունն է։ 70 Վտժ մարտկոցի հետ միասին սա թույլ է տալիս նոթբուքին աշխատել մինչև 32 ժամ առանց վերալիցքավորման: Նույնիսկ ակտիվ ռեժիմում՝ բրաուզինգ, տեսազանգեր, պատկերների խմբագրում, Zenbook A14-ն աշխատում է մինչև 19 ժամ, իսկ արագ լիցքավորումը 0-ից մինչև 60% տևում է ընդամենը 49 րոպե: Սա լուրջ առավելություն է այն օգտատերերի համար, որոնք անընդհատ շարժման մեջ էն և չեն ցանկանում լիցքավորման սարք տեղափոխել։
AI հավելվածների առավելությունները
Եկեք դիտարկենք հավելվածները, որոնք թույլ են տալիս օգտատերերին հեշտությամբ օպտիմալացնել իրենց աշխատանքային հոսքը: Նախ, հասանելի է Copilot AI օգնականը, որն օգնում է ձեզ որոնել տեղեկատվություն, ստեղծել բովանդակություն, փաստաթղթերի կարճ ամփոփում գրել և նույնիսկ իրական ժամանակում տեքստ թարգմանել:
Մուլտիմեդիայի հետ հաճախ աշխատողների համար ASUS-ն առաջարկում է StoryCube մեդիա պատկերասրահը, որն ավտոմատ կերպով դասակարգում է լուսանկարներն ու տեսանյութերը՝ հեշտացնելով անհրաժեշտ բովանդակություն որոնելը: Մեկ այլ հավելված՝ Cocreator-ը, կարող է պարզ էսքիզը վերածել նկարազարդման:
Օգտատերերը, որոնց աշխատանքային օրը բաղկացած է գործընկերների հետ զանգերից և տեսակոնֆերանսներից, կգնահատեն Windows Studio-ի բարելավված էֆեկտները: Այս հավելվածը շտկում է լուսավորությունը և բարելավում է պատկերի որակը: ASUS AI Noise Cancellation-ն ապահովում է աղմուկի ավտոմատ նվազեցումը: Կա նաև Live Captions գործիքը, որը ցանկացած տեսանյութի համար իրական ժամանակում ենթագրեր է ստեղծում:
Zenbook A14-ի հիմնական պլյուսերը
Առաջին հերթին այս նոթբուքը նախատեսված է շարժունակությունը և ժամանակակից տեխնոլոգիաները գնահատողների համար։ Իր նորարարական նյութերի և թեթևության շնորհիվ այն հարմար է տարբեր վայրերում և միջավայրում աշխատելու համար։
Չնայած իր կոմպակտ չափին՝ այն հագեցած է հզոր Snapdragon X-ով, որը թույլ է տալիս երկար աշխատել՝ առանց սարքը անընդհատ լիցքավորելու անհրաժեշտության։ Բացի դրանից այն ունի բազմաթիվ ինտերֆեյսներ և բարձրորակ էկրան՝ պրեմիում գործառույթներով:
Իհարկե, Zenbook A14-ը նախատեսված չէ ծանր խաղերի կամ բարդ ռենդերինգի համար, սակայն այն իր դասի նոթբուքերից լավագույն լուծումներից է գրասենյակային աշխատանքի, սովորելու, տեքստերի հետ աշխատելու և մուլտիմեդիայի համար։