A
A
Քաջարանում տեղի ունեցած ծեծկռտուքի հետևանքով ութ մարդ բերման է ենթարկվել
Աջակցիր «Ա1+»-ինԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի մի խումբ աշխատակիցների միջև փետրվարի 5-ին ծեծկռտուք է տեղի ունեցել, ինչի հետևանքով ութ մարդ բերման է ենթարկվել։
«Օպերատիվ տվյալներ են ստացվել ոստիկանությունում, որ ծեծկռտուք է եղել Քաջարանում, և ոստիկաններն անմիջապես օպերատիվ տեղեկությունն իրացրել են, նշված վայր են մեկնել, նաև կանխել են հետագա զարգացումները։ Այս պահին ութ բերման ենթարկված կա»,-«Արմենպրես»-ին հայտնեց ՀՀ ներքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։
ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ
Հայտնում ենք, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ ՓԲ ընկերության տարածքում հրազենի կիրառմամբ որևէ միջադեպ տեղի չի ունեցել։
Ոստիկանության հայտնած տեղեկատվությունը՝ ԶՊՄԿ տարածքից դուրս տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ, Ընկերությունը մեկնաբանել չի կարող։
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ