Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանը չի մասնակցում

Սպորտ
73bb7877bd8f45a2ea0cefe592d7a993

Հայաստանը չի մասնակցի սուսերամարտի Եվրոպայի առաջնությանը, որը հուլիսի 16-21-ը կանցկացվի Անգլիայի Շեֆիլդ քաղաքում:

Ինչպես «Ա1+»-ի մարզական լրագրողին ասացին Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիայից, մեր ուժեղագույն սուսերամարտիկներն այժմ պատրաստվում են ֆեդերացիայի գավաթի խաղարկությանը:

Ինչ վերաբերում է հոկտեմբերին Կատանիայում (Իտալիա) կայանալիք աշխարհի առաջնությանը, ապա այդ մրցումներին Հայաստանից հանդես կգա խոցեսուսերակիր Միքայել Ղազարյանը:

2011 թ վերջում սուսերամարտի Հայաստանի հավաքականը կմասնակցի Թեհրանում նախատեսած աշխարհի գավաթի խաղարկության վերջին փուլին: