Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանը կներկայանա մեկական աթլետով

Սպորտ
2457c3f7cd753f1e7efae6d4b4c302cf

Եվրոպայի 2011 թ աթլետիկայի երիտասարդական առաջնությանը, որը հուլիսի 14-17-ը կանցկացվի Չեխիայի Օստրավա քաղաքում, Հայաստանից կմասնակցի մեկ աթլետ: Այդ մասին «Ա1+»-ի մարզական լրագրողին տեղեկացրեց Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Նարինե Շահբազյանը:

Դա կապանցի Հայկանուշ Բեկլարյանն է, ով հանդես կգա եռացատկ ձեւում: Այսօր երեկոյան տեղի կունենան որակավորման մրցումները: Եզրափակիչ կմտնեն լավագույն 12 արդյունքներ ցույց տվող մարզուհիները:

Իսկ ահա մեր պատանի հեռացատկորդ Գոռ Ներկարարյանը ներկայումս պատրաստվում է Եվրոպայի ավագ տարիքի եւ պատանիների առաջնությանը, որը տեղի կունենա Էստոնիայի մայրաքաղաք Տալինում, հուլիսի 21-24-ը: