Բացել լրահոսը Փակել լրահոսը
32458_thumb_v1.thumb
A A
Պաշտոնական

Առաջին անգամ ներդրվել է ջրծաղիկի դեմ պատվաստումը

Պետության կողմից առաջին անգամ ներդրվել է ջրծաղիկի դեմ պատվաստումը:
Հունվարի 31-ից մեկնարկել է ջրծաղիկի դեմ պատվաստումների իրականացման գործընթացը` փուլային եղանակով, հայտնում են Առողջապահության նախարարությունից։
 
Հանրապետության առողջության առաջնային պահպանման կազմակերպություններն արդեն իսկ ապահովված են ջրծաղիկի դեմ ԱՀԿ նախաորակավորում ունեցող պատվաստանյութով։
 
Առաջին փուլով պատվաստումներն իրականացվելու են 2023 թվականի նոյեմբերի 1-ից հետո ծնված և 12 ամսականը լրացած երեխաների շրջանում, ովքեր չունեն փաստագրված ջրծաղիկի դեմ պատվաստումային կարգավիճակ կամ ջրծաղիկով հիվանդացման փաստ։
 
Ջրծաղիկը հնարավոր է կանխարգելել առկա անվտանգ ու արդյունավետ պատվաստանյութի շնորհիվ: