Բացել լրահոսը Փակել լրահոսը
474888393_1121469742614756_4018159745262766877_n
A A
Պաշտոնական

Օդն աղտոտող կայանքի գործունեությունը կասեցվել է. ԲԸՏՄ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները վերահսկողական աշխատանքներ են իրականացրել Լոռու մարզի Միխայելովկա համայնքում գործող «Ճանապարհ» ՍՊԸ-ում ու արձանագրել մի շարք խախտումներ։
 
Մասնավորապես՝
 
✔️ բազալտի խճի վերամշակման համար նախատեսված ջարդիչ տեսակավորման կայանքը գործել է առանց անշարժ աղբյուրներից վնասակար նյութեր մթնոլորտային օդ արտանետման թույլտվության,
 
 ասֆալտբետոնի արտադրամասի գազի վառարանների շահագործումը նույնպես կազմակերպվել է առանց համապատասխան թույլտվության։
 
❌ Տեսչական մարմնի Կոտայքի տարածքային բաժնի պետի որոշումներով կասեցվել են ջարդիչ տեսակավորման կայանքի և գազի վառարանների ապօրինի շահագործումը։
 
❌ Նշանակվել են վարչական տուգանքներ, ներկայացվել է 4.000.000դր. գերազանցող վնասի փոխհատուցման պահանջ։