Բացել լրահոսը Փակել լրահոսը
8577
A A
Հասարակություն

Այրվել է ավտոմեքենա

Փետրվարի 1-ին, ժամը 03:10-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շնող գյուղի 1-ին փողոցի տներից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվում։

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03։49-ին, մարվել՝ 04։21-ին։ Այրվել է «VAZ» մակնիշի ավտոմեքենա։