Բացել լրահոսը Փակել լրահոսը
474918996_992186279601391_88087325805234811_n
A A
Պաշտոնական

Կեղծ օղիների շշալցման հերթական դեպքն է բացահայտվել

Հունվարի 24-ին Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Շիրազի փողոցում գործող անհատ ձեռնարկատիրության տարածքում 43-ամյա տղամարդը զբաղվում է կեղծ օղիների շշալցմամբ:
 
Նույն օրը 43-ամյա տղամարդը, ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու կասկածանքով, ձերբակալվել և տեղափոխվել է Շենգավիթի բաժին:
 
43-ամյա տղամարդը կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է վարույթ իրականացնող մարմին: Նախաձեռնվել է քրեական վարույթ:
 
Համայնքային ոստիկանության Շենգավիթի և Մաշտոցի բաժինների ծառայողները հունվարի 25-ին քրեական վարույթի շրջանակում զննություն են կատարել վերոհիշյալ շինության տարածքում: Հայտնաբերվել են մեծ քանակությամբ տարբեր տեսակի օղիների ակցիզային դրոշմանիշներ, խցաններ, սպիրտանման հեղուկով լցված 10 լիտր տարողությամբ ութ տարա, շշալցման տարբեր պարագաներ և շշալցված օղիներ:
 
Կատարվում է նախաքննություն: