A
A
Համացանցում տարածվում է կեղծ տեղեկատվություն․ ՊԵԿ
Աջակցիր «Ա1+»-ինՊԵԿ-ից հայտնում են․
Համացանցում տարածվում է կեղծ տեղեկատվություն՝ սոցիալական ծախսի փոխհատուցման վերաբերյալ։ Անհայտ մարդիկ սոցիալական ցանցում տարածում են տեղեկատվություն հետևյալ բովանդակությամբ` միաժամանակ կցելով վիրուս պարունակող հղում․
«Տղերք, ինչ-որ մեկը սոցիալական վճար է ստացել? Ինձ խորհուրդ է տվել գործընկեր եւ գումար արդեն հասել է իմ հաշվին. Եթե ինչ-որ մեկին դա պետք է, Դուք նույնպես կարող եք ստանալ այն»։
Պաշտոնապես հայտնում ենք, որ Պետական եկամուտների կոմիտեն նման տեղեկատվություն չի տարածել և այն չի համապատասխանում իրականությանը։
Հորդորում ենք չբացել կցված հղումը` Ձեր իսկ անձնական տվյալների անվտանգության ապահովման նպատակով: